«Sport Զրույցներ» 2–րդ հաղորդման շրջանակներում Դավիթ Մանոյանի հյուրը Նենսի Ավեսյանն էր՝ Լոս Անջելեսում բնակվող հայ ֆուտբոլիստ, ով միացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականին 2018 թվականին: Մոտ 30 րոպե հետաքրքիր ու հագեցած քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել թե՛ կանանց և տղամարդկանց ֆուտբոլին առնչվող թեմաներին և թե՛ Հայաստանում ու ԱՄՆ–ում ֆուտբոլի տարբերություններին: Նայելով հաղորդումը՝ ձեզ համար կբացահայտեք հետաքրքիր փաստեր մարզիկների կյանքից, կտեղեկանաք նորությունների ու առաջիկայում Հայաստանում սպասվող սպորտային բարեփոխումների մասին:
Նման և այլ հետաքրքիր թեմաներ դուք կգտնեք «Sport Զրույցներ»–ում՝ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



